ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Չսպասել վոյաժների

Չսպասել վոյաժների
24.03.2013 | 16:34

«Ժողովուրդը ոչ թե Րաֆֆիին է ընտրել, այլ ցանկացել է այս իշխանությունից ազատվել»,-irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին, ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը` հավելելով, որ այս պարագայում պետք է գնալ արմատական փոփոխությունների: «Սպասել այցերի, վոյաժների՝ Մոսկվա, Եվրոպա և այլն: Երբ երկրում ծառացած են բազմաթիվ խնդիրներ, պետք է նստել սեղանի շուրջ և բանակցել: Ի վերջո, ընդդիմության թեկնածուն կես միլիոն ձայն է հավաքել»,-շեշտեց Մարգարյանը`փաստելով, որ պետք է հաշվի նստել այդ ձայներն ստացած անձի հետ:
Ի դեպ, այն պաշտոնները, որը պահանջել է Հովհաննիսյանը, ըստ Մարգարյանի, ամենածանր պաշտոններն են, ուստի անհրաժեշտ են ազնիվ, նվիրյալ մարդիկ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ